Մայիսի 2-5-ը անցկացվեց հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների ֆուտզալի մրցաշար, որին մասնակցում էին հանրապետության 5 բուհերի՝ այդ թվում Մանկավարժական համալսարանի հավաքականը:
Փայլուն արդյունքներով Մանկավարժականի աղջիկների հավաքականը հաղթանակներ տարավ տարբեր համալսարանների թիմերի հետ պայքարում, որի արդյունքում որոշիչ խաղը կայացավ ՀՊՄՀ-ի և Վանաձորի մանկավարժական համալսարանի ուժեղագույն հավաքականների միջև: Լարված և թեժ պայքարում հաղթեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմը: Ի դեպ, խաղի հաղթական ելքը որոշվեց մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչված մեր թիմի հարձակվող Գրետա Գրիգորյանը /ողջ մրցաշարի ընթացքում՝ 6 գոլ /:
Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ, թիմի մարզիչ Սուրեն Բարսեղյանի խոսքով ավանդական դարձած մարզական խաղերը նպատակ ունեն ակտիվացնել բարձրագույն ուսումնական հաստատություններում մարզական ակումբների գործնեությունը, բարձրացնել ուսանողների պատրաստականությունը, մարզական տեխնիկա- տակտիկական հնարավորությունները: Մարզիչը լիահույս է՝ այդ հմտությունները հաջողությամբ կկիրառվեն նաև համաշխարհային ունիվերսիադաներին և եվրոպական ուսանողական մարզական խաղերին նախապատրաստվելու, մասնակցելու համար: