Ապրիլի 16-25-ը Բեյրութում էր (Լիբանան) Վ. Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը։
Պրոֆեսոր Դանիելյանին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, որի հրավերով էլ պրոֆեսորը Լիբանանում էր։
Կողմերը զրուցել են ազգային, գրական և կրթական խնդիրների, Հայաստանում արևմտահայ մշակույթի պաշտպանության անհրաժեշտության շուրջ։
Այցի շրջանակներում նա մասնակցել է կաթողիկոսարանի կազմակերպած հայագիտական դասընթացներին։
Սուրեն Դանիելյանն հանդիպումներ է ունեցել Լիբանանի թեմի առաջնորդ Շահե Արք. Փանոսյանի, Անթիլիասի Մայրավանքի մատենադարանապետ Շահան Արք. Սարգիսյանի, Դպրեվանքի տեսուչ Հոգշ. Տ. Պարույր Վրդ. Շերնեզյանի, «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի, Հայկազյան համալսարանի դասախոս, Բեյրութի Հայ ավետարանական քոլեջի տնօրեն Արմեն Յուրնեշլյանի, «Համազգային»-ի կեդրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանի հետ։ Հանդիպումներ են եղել նաև համայնքային գործիչ Տիգրան Ճինպաշյանի, պոլսահայ գրականության մասնագետ Կարո Աբրահամյանի, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գրադարանի նվիրատու Սեփեթճյան ընտանիքի, երկրաչափ Հրայր Մարգարյանի, համայնքային զարգացման պատասխանատու Ժանին Դանիելյանի հետ։
ՀՊՄՀ պրոֆեսորն այցելել 1749-ին հիմնադրված Զմմառի վանք, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Պիքֆայայի Դպրեվանք, Ջիբեյլի Թռչնոց բույն, Լիբանանի պատմամշակութային վայրեր (Ջունի, Մախլուֆ, Սեյիդեթ Էլ Նուրիե (Համաթ), Դոն Ֆաբիոյի մատուռ):
Ապրիլի 23-24-ը նա Անթիլիասի Մայրավանքում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի հովանավորությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններին, ինչպես նաեւ «Համազգային»-ի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպած «Ու Մունք... Մենք ենք» ձեռնարկին։