Կյանքից հեռացավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երկարամյա աշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժել Ներսեսի Քյուրքչյանը:
1946 թվականին Քյուրքչյանների ընտանիքը Հալեպից ներգաղթում է հայրենիք: Երիտասարդ, ուսումնատենչ Անժելը հայրենիք էր եկել ուսանելու: Նա անցավ կյանքի ի՛ր ճանապարհը՝ սեփական, անկրկնելի և մյուսներից միանգամայն տարբեր հետք թողնելով այդ ճանապարհին: Ապրեց ազնիվ, համեստ՝ մինչև կյանքի վերջին օրը ծառայելով իր ժողովրդին ու իր գործին:
Երկար տարիներ նա դասավանդել է մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնում, համահեղինակել հայրենիքի և Սփյուռքի բազմաթիվ դասագրքեր: Հայ մանուկները դեռ երկար կսովորեն նրա հեղինակած «Այբբենարանով»:
Մարդկային իր ազնվագույն կերպարով Անժել Քյուրքչյանը միշտ օրինակ է եղել ուսանողների ու շրջապատի համար: