Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մեծ կորուստ կրեց. կյանքից հեռացավ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Աշոտ Աջամօղլյանը:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գևորգի Աջամօղլյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 18-ին Արթիկում. ընդամենը մի քանի օրից նա կբոլորեր կյանքի 56-րդ տարին:
Նա ավարտել է Խ. Աբովյանի անվան հայակական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը, 1999 թվականին պաշտպանել է«Ավագ դպրոցականների էկոլոգիական և մանկավարժական պայմանները» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշոտ Աջամօղլյանը Մանկավարժական համալսարանում աշխատում էր 2002 թվականից. 2008-2015թթ. եղել է Աշխարհագրության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, 20015 թվականից աշխատում էր որպես ամբիոնի դոցենտ:
Մեծ է Աշոտ Աջամօղլյանի վաստակը մանկավարժական կադրերի պատրաստման գործում. ուներ մասնագիտական բարձր որակ, որով գրավում էր ուսանողներին:
Նրա հետաքրքրությունների ոլորտն ընդգրկուն էր՝ էկոլոգիական կրթություն և դաստիարակություն, բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրներ, հայրենագիտություն և զբոսաշրջություն:
Աշոտ Աջամօղլյանն ուներ դասավանդման 33 տարվա փորձ, 65 գիտա-մեթոդական հոդվածների, 2 ուսումնական ձեռնարկ, 3 մենագրության հեղինակ էր: