ՀՀ-ում ռուսաց լեզվի գծով առաջին դոկտոր, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի հեղինակած դասագրքերով մի քանի սերունդ է կրթվել. ավելի քան 30 դասագիրք, 315 տպագրված գիտական աշխատանք ու 6 մենագրություն:
Բելա Մարկովնայի գիտական և մանկավարժական գործունեությունը սերտորեն կապված է մանկավարժական համալսարանի հետ: Նա երկար տարիներ ղեկավարել է համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը: Մինչև իր կյանքի վերջին տարիները նա մտնում էր լսարան, ուսանողներին փոխանցում փորձն ու գիտելիքները:
Համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը՝ Հաջողության բանաձև հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է արել մեծ գիտնականի հետ:
Դիտեք Բելա Մարկովնայի վերջին հարցազրույցը Արմնյուզի եթերում, նոյեմբերի 26–ին՝ շաբաթ՝ ժամը 11.00-ին: