ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի դոցենտ Արտաշես Զիրոյանը
18.08.2022
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի դոցենտ Արտաշես Զիրոյանը

Կյանքի 72-րդ տարում մահացել է ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արտաշես Զիրոյանը:

Արտաշես Զիրոյանը երկար տարիներ աշխատել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում՝ զբաղեցրել տարբեր պաշտոններ: 2000-2002 թթ-ին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար, իսկ 2016-2019 թթ-ին՝ ՀՊՄՀ-ի Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

Արտաշես Զիրոյանը վայելում էր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների սերն ու հարգանքը: Մանկավարժն իր  մեծ ներդրումն ուներ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում։

Գիտական հետաքրքրությունների շրջանակն էր կենսաբազմազանության ժամանակակից  հիմնախնդիրներն ու ՀՀ հատուկ պահպանվող տարածքները, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ էր:

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավակցում է գիտնականի և մանկավարժի մահվան կապակցությամբ: Արտաշես Զիրոյանի  հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին Գետարգել եկեղեցու հարևանությամբ գտնվող սգո սրահում (Կոտայքի մարզ), իսկ հուղարկավորությունը՝ նույն վայրից  օգոստոսի 19-ին՝ ժամը 13:00-ին: