ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է գրականագետ Յուրի Հովհաննիսյանը
12.12.2016
Կյանքից հեռացել է գրականագետ Յուրի Հովհաննիսյանը

Կյանքի 80-րդ տարվա շեմին մահացել է գրականագետ, բանասեր, մանկավարժական մայր բուհի Հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Յուրի Գրիգորի Հովհաննիսյանը: Նրա կենսագրությունը դեռ 70-ականներից կապված է եղել Բանասիրական ֆակուլտետի հետ: 

Նրա դասախոսությունները ներկայացնում էին հայ գրականության պատմության տարբեր շրջանները՝ ժողովրդական բանահյուսությունից մինչեւ նորագույն ժամանակներ: Նա լավ գիտեր իր խոսքի արժեքը, գրականության ամենատարբեր ճանաչողական կողմերը, որոնք սիրում էր համադրել եւ ավելի պարզ մատուցել ուսանողների տարբեր սերունդներին:

Գրականագետն իր սաներին մշտապես կողմնորոշում էր դեպի ազատության ու գեղեցիկի ակունքները, առավել հակվածություն ուներ խորանալու գրական աղբյուրագիտության մեջ, վեր հանելու աննշմար մնացած մանրամասներ և կապել դրանք նյութից բխող ընդհանուր տրամաբանությանը:

Թեև վերջին երկու տարիներին Յուրի Հովհաննիսյանն անցել էր վաստակած հանգստի, բայց շարունակում էր իր փորձառությունը փոխանցել դասախոսների երիտասարդ սերնդին: