ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի դոցենտ Ալվարդ Կիրակոսյանը
11.10.2023
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի դոցենտ Ալվարդ Կիրակոսյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 57 տարեկան հասակում մահացել է Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Կիրակոսյանը։

Ալվարդ Կիրակոսյանը 2001 թվականից դասավանդում էր ՀՊՄՀ-ի Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում։

Ալվարդ Կիրակոսյանն ընդգրկված էր ՀՀ հանրակրթական դպրոցների կենսաբանության դասագրքերի վերլուծություն և աշխատանք դասագրքաստեղծ խմբում, մասնակցել է ՀՀ կենսաբանության ուսուցիչների վերապատրաստումների աշխատանքներին, ՀՀ կենսաբանության ուսուցիչների տարակարգի տրամադրման փորձագետ էր։

Դոցենտ Ալվարդ Կիրակոսյանը վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը:

Մանկավարժական համալսարանը ցավակցում է Ալվարդ Կիրակոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Ալվարդ Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, Թալինի եկեղեցում: