Կյանքի 74-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի ամբիոնի դոցենտ Ավետիք Հակոբյանը:
Ավետիք Հակոբյանը ծնվել է 1944 թվականին Երևանում: 1967-1972 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
1964 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Բալթյան երկրներում և այլուր: Աշխատանքները տեղ են գտել Հայաստանի տարբեր թանգարաններում, Մոսկվայի պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ էր:
Ավետիք Հակոբյանը Մանկավարժական համալսարանում դասավանդում էր 1977 թվականից: Իր գիտամանկավարժական բազմամյա գործունեությունը նա անմնացորդ նվիրումով իրականացրել է հարազատ բուհում, կրթել և դաստիարակել նկարիչ-մանկավարժների տասնյակ սերունդներ:
Ավետիք Հակոբյանի՝ մեծաշնորհ արվեստագետի և վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:
Ավետիք Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին Նուբարաշեն 46 հասցեում, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 8-ին՝ նույն վայրից: