Կյանքի 61-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Տիգրան Քելեմյանը։
Նա Մանկավարժական համալսարանում դասավանդում էր 2012 թվականից։ Դամատուրգիան, բեմականացում-սցենար, ռեժիսուրայի դասավանդման մեթոդիկա, ռեժիսորական էքսպլիկացիա, դերասանական արվեստի տեսության հիմունքներ․ նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն էր։ Ղեկավարում էր նաև մագիստրոսական թեզեր։
Տիգրան Քելեմյանը վայելում էր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների սերն ու հարգանքը: Իր մասնագիտական փորձն ու գիտելիքներն անմնացորդ նվիրում էր երիտասարդ սերնդին։
Մանկավարժական համալսարանի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավակցում է Քելեմյանների ընտանիքին՝ Տիգրան Քելեմյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Արվեստագետի և մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: