Դեկտեմբերի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ԱԺ և ՀՊՄՀ Խորհրդի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։
2014-2018թթ. նախագահելով ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհուրդը՝ Գալուստ Սահակյանն իր գործունեությամբ նպաստել է բուհի կրթական գործընթացների բարելավմանն ու ազգային կրթության զարգացմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողով, որը նախագահելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում Գալուստ Սահակյանի՝ պետական գործչի և բուհի խորհրդի նախկին նախագահի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին։