Խոր վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտություների թեկնածու Սերգեյ Ներսիսյանը։
Սերգեյ Ներսիսյանը 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը և անմիջապես էլ ընդունվել և մինչև 2001 թվականն աշխատել է Բյուրականի աստղադիտարանում՝ որպես գիտական աշխատակից։
2001-ից դասավանդում էր Մանկավարժական համալսարանում․ տարիներ շարունակ կրթել ու մասնագիտական գիտելիքներով է զինել ապագա մանկավարժների բազմաթիվ սերունդների՝ նրանց փոխանցելով ընդհանուր աստղագիտության, ռադիոաստղագիտության, Ժամանակակից աստղագիտության, աստղաֆիզիկայի, տիեզերագնացության հիմունքների վերաբերյալ իր հարուստ փորձն ու գիտելիքները։
Շուրջ 42 գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների, 1 դասագրքի հեղինակ էր։
Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում մանկավարժի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին: Սերգեյ Ներսիսյանը սիրված էր գործընկներիների և ուսանողների կողմից:
Սերգեյ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ ժամը 17:00-20:30-ը, Սիլիկյան հին խճուղի 37, «Գոռ» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, նույն վայրից։