Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Պողոսյանին, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանին և դասախոս Վոլոդյա Գասպարյանին:
Վերջիններս պետական պարգևների են արժանացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: