Փոխանակման ծրագրերը նաև հիանալի հնարավորություն են սեփական երկիրը, մշակույթը ներկայացնելու համար...
Ինչպե՞ս իմացա ծրագրի մասին.
Հայտարարության միջոցով, որն արվել էր հատուկ կրթության ֆակուլտետում:
Ինչպե՞ս հաղթեցի մրցույթը.
Պատրաստեցի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դիմեցի: Երկորդ փուլում մասնակցեցի հարցազրույցի Skype-ի միջոցով, որը անց էր կացնում մրցույթի Ֆինլանդիայի կոորդինատորը. ով էլ ընտրությունը կատարեց:
Ի՞նչ ակնկալիքներով մեկնեցի Ֆինլանդիա.
Լավացնել անգլերեն լեզվի իմացությունը, փորձել սեփական ուժերը նոր միջավայրում, սովորել Ֆինական կրթական համակարգում և նոր գիտելիքներ, մոտեցումներ ձեռք բերել: Մասնակցել հետաքրքիր և նոր դասընթացների, ձեռք բերել նոր ընկերներ և ծանոթանալ նոր մշակույթների հետ: Փոխանակման ծրագրերը նաև հիանալի հնարավորություն են հանդիսանում սեփական երկիրը, մշակույթը ներկայացնելու համար:
Ի՞նչ տվեց ինձ այս ծրագիրը.
Մասնագիտական և այլ ոլորտների մասին նոր անգնահատելի գիտելիքներ, բացահայտեցի գիտական ուսումնասիրությունների նոր ոլորտներ: Անշուշտ, այդ հինգ ամսիները կյանքի մեծ փորձ էին ինձ համար և սեփական ուժերը բացահայտելու հնարավորություն: Լավացրի անգլերենիս իմացությունը ակադեմիական մակարդակում: Պրակտիկայի ընթացքում փորձեցի ինձ որպես մանկավարժ,լոգոպեդ՝ անցկացրեցի դասեր, այցելեցի տարբեր հաստատություններ, համագործակցելով Օուլու համալսարանի Լոգոպեդիայի ամբիոնի հետ: Հնարավորություն ունեցա այցելել թանգարաններ և շրջագայել:
















