Կայացավ Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի երաժշտական կրթություն բաժնի դոցենտ Լիլի Խաչատրյանի դասարանական համերգը:
Կատարողական վարպետությամբ ելույթ ունեցան բաժնի առկա և հեռակա բաժինների ուսանողները՝ կատարելով հայ և արտասահմանյան երգահանների դասական ստեղծագործությունները: Լեփ-լեցուն դահլիճը ոգևորությամբ ընդունեց դասախոսի կատարումները: Կոմիտասի երեք պարերն ու Գրանադոսի երկու իսպանական պարերը անմոռանալի պահեր պարգևեցին բոլորին: