Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի նախաձեռնությամբ այս տարի ևս Լոգոպեդի միջազգային օրը բուհում նշանավորվեց մասնագիտական գերհագեցած ծրագրով, որին մասնակցում էին ուսանողներ, դասախոսներ, հանրապետության բժշկական և կրթական հաստատություններից հրավիրված լոգոպեդներ:
Տարվա նորարարությունը լոգոպեդական ընթերցումներն էին, որի ընթացքում ամբիոնի դասախոսները հանդես եկան ոլորտի վերաբերյալ հետաքրքիր զեկույցներով՝ ներկայացնելով հայ մեծերի դիտարկումները հայրենական լոգոպեդիայի սկզբնաղբյուրի վերաբերյալ, լեզվի գոյության ձևերը որպես բանավոր և գրավոր խոսքի իրացման դրսևորումներ, ՀՀ-ում լոգոպեդիայի արդի հիմնախնդիրներն ու զարգացման միտումները, ստերիոտիպերի հաղթահարումը մանկական գրականության միջոցով. անդրադարձ եղավ նաև Մոլդովայում և Լեհաստանում տեղի ունեցած գիտաժողովներին ամբիոնի մասնկացությանը:
Հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթին՝ այս տարի ևս լոգոպեդները ոչ միայն իրազեկեցին, այլև մանրամասն ներկայացրին խոսքի հետ կապված որևէ խանգարում.թեման տախիլալիան էր՝ խոսքի պաթոլոգիկ արագ տեմպն ու դրա հիմնական դրսևորումները.«Հուներեն ծագում ունեցող «արագ խոսք»-ի առաջացման պատճառները ժառանգականությունն է, նյարդային համակարգի գրգռման գործընթացի գերակշռումը արգելակման գործընթացին, էքստրաբրգային համակարգի անբավարար գործառույթը, նմանակումը /երեխայի շրջապատում առկա արագախոսությունը»,-միջոցառման ընթացքում նշեցին ուսանողները, ապա թեմային հետ կապված տեղեկատվական թերթիկներ ու բուկլետներ բաժանեցին Երևանի մարդաշատ վայրերում:
Ի դեպ, Լոգոպեդների միջազգային օրվա առթիվ ամբիոնը հայտարարել էր մրցույթ՝ «Լոգոպեդիայի մոլորակ» թեմայով, որի շրջանակներում անհրաժեշտ էր ներկայացնել չափածո կամ արձակ ստեղածագործություն ոլորտի վերաբերյալ:
Հաղթողները երկուսն էին ՝ամբիոնի դասախոս Աստղիկ Գրիգորյանն ու Լեռնագոգ համայնքի լոգոպեդ Էլմիրա Դարբինյանը, ում նախաձեռնությամբ պատրաստվել էր նաև «Ո՞վ է լոգոպեդը» թեմայով պաստառ:
Անդրադառնալով ոլորտի բացթողումներին՝ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը old.aspu.am-ի հետ զրույցում կարևորեց լոգոպեդական համակարգի և ծառայությունների ընդլայնումը, թրեյնինգների հաճախականությունը, ուսումանական ու մեթոդական դասագրքերի, գրականության հայերեն տարբերակների ավելացումը.«Շատերին թվում է, թե լոգոպեդիան անհրաժեշտ է միայն փոքրերին.նախադպրոցական համակարգում ընդգրկված են քիչ թվով մասնագետներ, իսկ մեծահասակների հետ աշխատող մասնագետների թիվն ավելի սակավ է»:
Նշենք, որ միջոցառման մասնակիցները ձեռնարկի ընթացքում ծանոթացան նաև 4 տարիների ընթացքում ամբիոնի կատարած աշխատանքներին, հրատարկած գրքերին, ուսումնական ձեռնարկներին, մենագրություններին, ինչպես նաև դասախոսների և լոգոպեդիա բաժնի 4-րդ կուրսի ուսանողների պատրաստած հնչունա-հնչութային թերզարգացման հաղթահարման վերաբերյալ խաղերին: