Նարեկացի արվեստի միությունում կայացավ «Գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսի բացում: Լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված էին Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության բաժնի ուսանողների և շրջանավարտների աշխատանքները:
Բացման խոսքով հանդես եկան դասախոս Արմեն Խաչատյանն ու Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համակարգող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը: Կարևորելով ամբիոնի գործունեության մասսայականացումը՝ ՀՊՄՀ-ի դասախոսը ընդգծեց, որ ցուցահանդեսը օնլայն դիտման միջոցով հասանելի է դառնալու լայն շրջանակներին` ՀՊՄՀ Google Site Photo Gallery-ում՝ QR կոդով. ցուցահանդեսը օնլայն հարթակում հարստացվելու է նոր լուսանկարներով:
Ցուցահանդեսի մասնակիցներին շնորհակալագրեր հանձնեց Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզինկյանը:
«Գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի մինչև սեպտեմբերի 17-ը: