Այս տարի ևս Մանկավարժական համալսարանի թանգարանը միացավ Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին։ Այն այս տարի կրում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագիրը։
ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի հետ համատեղ ներկայացվեց «Հին և նոր» խորագրով լուսանկարչական աշխատանքների էլեկտրոնային ցուցադրություն:
Ներկայացված են ինչպես թանգարանի ֆոնդում պահվող հին ու նոր, այնպես էլ լուսանկարներ, որոնք հեղինակները Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչություն բաժնի ուսանողներ են, դասախոս՝ Արմեն Խաչատրյան։
Ցուցադրությունը ներկայացնում է ՀՊՄՀ-ի պատմության վերաբերյալ հին արխիվային լուսանկարներ՝ մեր ժամանակների պատմության լուսանկարների համադրությամբ:Ցուցադրությանը ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://sites.google.com/old.aspu.am/photogallery/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80։
Նշենք, որ արտակարգ դրության պայմաններում էլ Մանկավարժական համալսարանի թանգարանը շարունակում է աշխատել օնլայն ռեժիմով։ Այս օրերին թանգարանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հետևորդներին է ներկայացնում նոր և հետաքրքիր նյութեր: