Լույս է տեսել Մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի հեղինակած՝ «Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման հիմնահարցը սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ.)» մենագրությունը:
Աշխատությունում արխիվային նորահայտ նյութերի, մամուլի հրապարակումների, հուշագրությունների, ինչպես նաև գիտական ամենատարբեր հրատարակությունների հիման վրա հեղինակը ներկայացրել է Հայաստանի խորհրդայնացման, 1921թվականի Փետրվարյան ապստամբության, Հայաստանի անկախության գաղափարի վերաբերյալ 1920-1930-ական թթ. սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի բազմաշերտ մոտեցումներ:
Մենագրությունն օգտակար կարող է լինել պատմաբանների, քաղաքագետների, լրագրողների և խնդրով հետաքրքրված շրջանակների համար:
Գրքի հրատարակումն իրականացվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանու ներքո գործող «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամի կողմից:
Խաչատուր Ստեփանյանը 5 մենագրության, 1 համալսարանական դասագրքի, գիտական հետազոտությունների հեղինակ է: