Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության և Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի Նախադպրոցական կրթության ֆակուլտետների, հայ և բելառուս գործընկերների համագործակցության արդյունքում լույս է տեսել «Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության հոգեբանամանկավարժական պրակտիկում» (՛՛Психолого-педагогический практикум по дошкольной педагогике и психологии՛՛) խորագրով ուսումնամեթոդական ձեռնարկը:
Ձեռնարկում ներկայացված են գիտամանկավարժական հետազոտության ժամանակակից մոտեցումները, հոգեբանամանկավարժական պրակտիկումի կազմակերպման, նախադպրոցական կրթության սուբյեկտների հոգեբանական ուսումնասիրության մեթոդները, ինչպես նաև նախադպրոցականի զարգացմանն ուղղված հիմնական մեթոդիկաները:
Համահեղինակներն են ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, նույն ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ալլա Դալլաքյանը, Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական կրթության մեթոդիկաների ամբիոնի դոցենտ Ելենա Ռուբլևսկայան:
Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է մասնագիտական ֆակուլտետի ուսանողների, դասախոսների և նախադպրոցական կրթական հաստատությունների մանկավարժների համար: