ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել․․․
15.02.2022
Լույս է տեսել․․․

Օրերս լույս է տեսել Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Վ. Պարտիզունու անվ. հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի և «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի անմիջական նախաձեռնությամբ 2021 թ. մայիսի 27-ին կայացած «Կյանքը եւ վեպի ընդգրկումները. ազդեցություններ և զարգացման ուղենիշներ» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն, որն ամփոփում է ԵՊՀ, ԱրՊՀ, Հայ-ռուսական սլավոնական, Վ. Բրյուսովի անվան, մեր համալսարանի և արտերկրի (6 մասնակից) գիտնականների 25 զեկուցում: Ժողովածուում քննվում են ինչպես տեսաբանական, գրապատմական, փիլիսոփայական, գրական ազդեցություններին վերաբերող, այնպես էլ հայ եւ համաշխարհային առանձին վիպագիրներին նվիրված հարցադրումներ: