ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել․․․
04.03.2022
Լույս է տեսել․․․

Լույս է տեսել ՀՊՄՀ-ի Կիրառական ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Փիլոսյանի հեղինակած հերթական հաստափոր գիրքը՝ «Ընդհանուր հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը։ Այն նախատեսված է ինչպես բուհերի ուսանողների, բուհական համակարգում դասավանդող մանկավարժների և հոգեբանների, այնպես էլ մարդկային ռեսուրսների խնդիրներով զբաղվող մասնագետների և հոգեբանության հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց համար։

Ուսումնական ձեռնարկում ներկայացված են ընդհանուր հոգեբանության, հոգեբանության զարգացման փուլերի, հոգեկանի կենսաբանական հիմքերի խնդիրները, ուսումնասիրության մեթոդները, հոգեբանական տեսությունները։ Գրքում անդրադարձ է կատարված նաև հոգեկանի կառուցվածքին, իմացական գործընթացներին, անձի հոգեբանության, հաղորդակցման և գործունեության հիմնախնդիրներին։

Հեղինակը վստահեցնում է, որ հոգեբանության բոլոր ճյուղերի հիմքում ընկած են Ընդհանուր հոգեբանության դրույթները, որոնք ինչպես հոգեբանություն ուսումնասիրողների, այնպես էլ նրանով հետաքրքրվողների համար խիստ անհրաժեշտ են։

«Գիտական հոգեբանությունը գնալով դառնում է առաջատար գիտություններից մեկը, որովհետև հասարակական կյանքի տարբեր բնագավառներում օրեցօր աճում է մարդու դերը՝ որպես հոգևոր էակի»,-նշում է հոգեբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Փիլոսյանն ու հավելում, որ հոգեբանության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, քանի որ այս բնագավառի գիտելիքներն անհրաժեշտ են ժամանակակից մարդուն՝ անկախ նրա տարիքից, սեռից, սոցիալական կարգավիճակից և կրթական ցենզից։

Ի դեպ, ձեռնարկում զետեղված ուսումնական նյութը փորձարկվել է ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում։