Լույս է տեսել «Կիպրոսի թեմի վերակազմությունը և կիպրահայությունը (1920-1940թթ.) Պետրոս արքեպիսկոպոս Սարաճյան» գիրքը:
ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի հեղինակած աշխատությունը նվիրված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կիպրոսի թեմի վերակազմության գործընթացին: Գրքում առանձին անդրադարձ է կատարվում Պետրոս արքեպիսկոպոս Սարաճյանի գործունեությանը` որպես Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ և կաթողիկոս, ինչպես նաև 1920-30-ականներին Կիպրոսում կիպրահայերի հաստատմանն ու թեմի վերակազմավորմանը, Կիպրոսի թեմի ջանքերին` հայապահպանության և գաղթականների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:
Այն նախատեսված է պատմաբանների, եկեղեցու և սփյուռքի պատմության հարցերով հետաքրքրվողների համար: