Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանի հեղինակած «Արևելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն» գիրքը:
Աշխատությունը նվիրված է գեղարվեստական վավերագրության ժանրի լեզվաոճական քննությանը՝ սկսած 19-րդ դարի 60-ական թթ. մինչեւ 21-րդ դարի 10-ական թթ.:
Աշխատությունում ներկայացվում է գեղարվեստական-վավերագրական երկերի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները, ինչպես նաև բնագրերի պատկերավորման-արտահայտչական համակարգը:
Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանի հեղինակած գիրքը նախատեսված է բանասերների, ոճաբանների եւ ընթերցող լայն շրջանակների համար:
Խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանն է, գրախոսները՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանն ու մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պաշտոնակատար Գայանե Խալաթյանը։