ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել․․․
25.12.2023
Լույս է տեսել․․․

Լույս է տեսել լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի նախաձեռնած հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն` պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի խմբագրությամբ։

Գիտաժողովը, որին մասնակցում էին Մանկավարժական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և «Անանիա Շիրակացի» համալսարաններից մասնագետներ, նվիրված էր հայագիտության հարցերին և միջմշակութային հաղորդակցությանը։

Ժողովածուի հոդվածները վերաբերում են լեզվագիտակցությանը, պատմագրության մեջ գործածված լեզվանուններին, ճանաչողական բառակազմությանը, ստուգաբանությանը, մարդկային զոհաբերությունների երևույթին Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. II-I հազարամյակներում։ Տեղ են գտել նաև Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և լեզվական բառապաշարին, «Սասունցի Դավիթ» էպոսում արմատակրկնությանը, էպոսում գործածած սոմատիկ դարձվածքներին, միջլեզվային իրողություների զուգադրական քննությանը, թանգարանագիտությանը, մետալեզվին և նրա կիրառական առանձնահատկություններին և այլ թեմաներին անդրադարձող հոդվածներ։

Ժողովածուի նյութերը կարող են օգտակար լինել հումանիտար կրթության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին մասնագիտական թեզեր գրելիս։