
Դիմորդների ներգրավման բաժնի պետ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/ Դիմորդների ներգրավման բաժնի պետ
Կրթություն
2006-2010 թթ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ, Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Իրավագիտություն (մանկավարժություն) մասնագիտությամբ
1985-1992 թթ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՄԻ, Ինդուստրիալ-մանկավարժական ֆակուլտետ, Ընդհանուր տեխնիկական առարկաներ մասնագիտությամբ
Գիտական աստճան
2003-2006 թթ. Ընդհանուր մանկավարժության ամբիոնի ասպիրանտ
2007թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն (Թեմա՝ «Դժվար դաստիարակվող դեռահասների առանձնահատկությունները արդի սոցիալական պայմաններում», մասնագիտական խորհուրդ՝ մանկավարժության տեսություն և պատմություն ԺԳ 001)
Աշխատանքային փորձ
2021թ-ից՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ, Նախապատրաստական բաժնի պետ
2019-2020թթ. Ռեկտորի խորհրդական
2015-2019թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Նախապատրաստական բաժնի պետ
2014-2015 թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Մասնագիտական որակավորումների բարձրացման և վերապատրաստման բաժնի պետ
2012-2014 թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Դիմորդների ընդունելության կազմակերպման և համակարգման բաժնի վարիչ
2011-2012 թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Մագիստրատուրայի բաժնի վարիչ
2007-2011 թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման գծով դեկանի տեղակալ
2001-2007 թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հեռակա ուսուցման ֆակուլտետի մեթոդիստ
1995-2001 թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, բաժնի վարիչ
1992-1995 թթ. Արարատի մարզի Երասխավանի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Մանկավարժության տեսություն, Մանկավարժության պատմություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մանկավարժություն, Մանկավարժության պատմություն
Հրապարակումներ
1. Մանկավարժական տեխնոլոգիան` որպես մասնագիտական հասկացություն, Գիտական զեկույցների ժողովածու, «Տեխնոլոգիա» կրթական ոլորտի հիմնախնդիրները գիտաժողովի, (Երևան, 25-26 նոյեմբերի, 2014թ.).- Երևան, ՀՊՄՀ, 2015թ., 114 էջ:
2. Ռիսկի խմբում հայտնված երեխաների հետ տարվող մանկավարժական աշխատանքի առանձնահատկությունները, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցի համատեքստում» խորագրով միջազգային գիտական համաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2014 թ.
3. «Դժվար» դեռահասների վարքի շեղման պատճառները և դրանց կանխարգելման մանկավարժական միջոցները, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90 ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 2013 թ., էջ 336-339
4.Դպրոցավարություն, Բակալավրի կրթական ծրագիր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ընդհանուր մանկավարժության ամբիոն, 2010թ. էջ 1-12
5. Դպրոցի և ծնողների համատեղ աշխատանքը «դժվար» դեռահասների մանկավարժական բարձիթողության կանխման ուղղվածությամբ հարցեր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Հայագիտական հանդես», N2-3 (14-15), 2010թ. էջ 159-163
Լեզուներ՝ հայերեն՝ մայրենի, ռուսերեն՝ լավ
















