Կյանքից անժամանակ հեռացել է Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գառնիկ Հովակիմյանը:
1974-1978թթ. Գառնիկ Հովակիմյանը սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում:
1983 թվականից մինչ օրս գիտամանկավարժական գործունեություն էր ծավալում հարազատ բուհում՝ երիտասարդ սերնդին փոխանցելով Էթնիկ և սոցիալական հոգեբանության վերաբերյալ ունեցած խորը գիտելիքները:
Մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հրապարակումների և աշխատությունների հեղինակ է և բազմաթիվ ատենախոսությունների ղեկավար:
Տարբեր տարիների ծավալել է մշակութային ակտիվ գործունեություն, զբաղեցրել ղեկավար պաշտոններ:
Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում Գառնիկ Հովակիմյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին:
Գառնիկ Հովակիմյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14.00-ին նույն վայրից: