ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ բուհի շրջանավարտ, զոհված հերոս Վաչագան Մանուկյանին
08.07.2022
«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ բուհի շրջանավարտ, զոհված հերոս Վաչագան Մանուկյանին

ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը բուհի շրջանավարտ Վաչագան Մանուկյանի հորը՝ Խաչիկ Մանուկյանին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։ 

Հուլիսի 7-ին ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի կառավարման բաժնի 2012 թվականի բակալավրիատի շրջանավարտ Վաչագան Մանուկյանը կդառնար 31 տարեկան:

Հերոսի ծննդյան օրը հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել Վաղարշապատի թիվ 2 դպրոցի բակում, որտեղ մեկ տարի առաջ տեղադրվել էր նրա հիշատակին նվիրված խաչքար։

Պարտադիր զինվորական ծառայություն Վաչագան Մանուկյանն անցել էր 2012-2014 թվականներին, մասնակցել էր նաև 2016 թվականի քառօրյա պատերազմին։ Նա զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին․ պատերազմին զինվորագրվել էր կամովի։

«Վաչագան Մանուկյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է։ Նրան հիշում են համալսարանում, նրանով հպարտանում: Այս միջավայրն ու միջոցառման մասնակիցների ներկայությունը հուշում են, թե ինչ պայմաններում է ձևավորվել ապագա հերոսը և ինչու է հենց ինքը առաջիններից մեկն է եղել, որ մեկնել է հայրենիքը պաշտպանելու»,-նշեց ՀՊՄՀ-ի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու վստահեցրեց՝ բուհը մշտապես հիշում է արցախյան երեք պատերազմում զոհված իր դասախոսներին և շրջանավարտներին։