Մանկավաժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի պատվիրակության հետ:
ՀՊՄՀ-ի ռեկտորը «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևարտրեց Կաթոլիկ համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, արևելագետ Գեորգի Ֆյոդորին:
Ռեկտորն ընդգծեց, որ Գիտական խորհրդի որոշումը ևս մեկ անգամ վկայում է երկու բուհերի միջև հաջող համագործակցության և դեկան Գեորգի Ֆյոդորի արդյունավետ աշխատանքի մասին:
Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը շնորհակալություն հայտնեց անակնկալ պարգևի համար՝ վստահեցնելով, որ առաջիկայում գործընկերությունը կշարունակվի, կիրականացվեն նոր ծրագրեր: