ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է ԵՊՀ-ին․․․
16.05.2023
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է ԵՊՀ-ին․․․

Մանկավարժական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Սրբուհի Գևորգյանի, շնորհավորում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 104-ամյակի առթիվ։

«Մայր բուհի սիրելի գործընկերներ, ուսանողներ և շրջանավարտներ, շնորհավորում ենք հարազատ կրթօջախի հիմնադրման տարեդարձը։ Մեկ դարից ավելի ԵՊՀ-ն իր մեծագույն ներդրումն ունի մեր երկրում և դրա սահմաններից դուրս գիտության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում։ ԵՊՀ-ն այն մեկնակետն  ու ակունքն է, որից սկիզբ են առել պետական մի շարք բուհեր՝ ժամանակի ընթացքում դառնալով կարևորագույն ոլորտներում մասնագետներ պատրաստող որակյալ հաստատություններ։ Մեր երկրի համար այս դժվարին օրերին առավել քան կարևոր է ունենալ նոր վերելքներ՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում։ Եվ վստահ ենք, որ համատեղ ուժերով կկարողանանք դիմակայել բարձրագույն կրթության ոլորտի առջև դրված արդի մարտահրավերներին, բարեփոխումների պահանջներին։

Առաջին հարյուրամյակը բոլորած համալսարանը, վստահաբար, իր ունեցած մեծ փորձառությամբ կկարողանա վստահ քայլել դեպի երկրորդ հարյուրամյակը՝ արդենիսկ նախանշված գաղափարներով, գիտական մտքի զարգացման տեսլականով, Մայր բուհին բնորոշ նախաձեռնողականությամբ՝ ի բարօրություն Մայր հայրենիքի։ Մեկդարյա բուհի առաջին տասնամյակը թող որ նշանավորվի նոր գործերով և շոշափելի արդյունքներով։ Եւս մեկ անգամ ընդունեք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շնորհավորանքը։ Մաղթում ենք հաջողություններ և նոր ձեռքբերումներ»։