Մանկավարժական համալսարանում կայացավ մանկավարժական խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին Սկզբնական կրթության և Կրթության հոգեբանության և սոցիլոգիային ֆակուլտետների բակալավրի 2 և 3-րդ կուրսի ուսանողները:
Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոսներ Գայանե Աղուզումցյանի և Նաիրա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված վիկտորինան անցկացվեց երկու փուլով, որը սկսվեց թիմային ողջույնով:
Սկզբնական կրթության ֆակուլտետի «Մուզա» և Կրթության և հոգեբանության ֆակուլտետի «Լուսավորիչներ» թիմերը ներկայացրին իրենց խորհրդանիշն ու կարգախոսը՝ համապատասխան բացատրություններով, որին հաջորդեց «սարդոստայն» մեթոդով թիմերի անդամների ներկայացումը:
Առաջին փուլում թիմերը մեկ մյուսին ուղղեցին մանկավարժական 5-ական հարց, ապա դերային խաղի միջոցով ներկայացրին մանկավարժական իրավիճակ, որոնք համապատասխան վերլուծության ենթարկվեցին մրցակից թիմերի կողմից:
5 և 6-րդ ենթափուլերում «Գիտե՞ք արդյոք» տնային առաջադրանքի ժամանակ տրվեցին հարցեր, որոնք վերաբերվում էին մանկավարժության հիշարժան տարեթվերին, փաստերին և դեպքերին, իսկ «Մանկավարժական ասույթ» առաջադրանքի ժամանակ թիմերը թվարկեցին մանկավարժական ասույթներ, որոնք դարձյալ մեկնաբանվեցին մրցակից թիմի կողմից:
2-րդ փուլում մրցապայքարը շարունակեցին թիմերի ավագները, որոնց տրվեց 10-ական բլից հարց. ամփոփելով արդյուքները՝ ժյուրին հաղթող ճանաչեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի «Լուսավորիչներ» թիմը՝ միջինացված 4-3 հաշվով:
«Մեզ համար մեծ պատիվ էր ներկայացնել մեր ֆակուլտետն ու մրցել նման հետաքրքիր թիմի հետ: Թիմի բոլոր անդամներն այս օրերին չափազանց նպատակային և միասնական աշխատանք կատարեցին, իսկ մեր թիմի կարգախոսը՝ «Կրթվիր, որ կրթես…Լուսավորիր, որ լուսավորվես», որով մենք առաջնորդվել էինք խաղի ողջ ընթացքում, կարծում եմ առաջիկայում ևս կծառայի իր նպատակին»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց թիմի ավագ Միշա Թադևոսյանը:
Մանկավարժական գիտությունների թեկնածու ասիստենտ Նաիրա Մարտիրոսյանը նշեց, որ խաղի հիմնական նպատակն էր ստուգել ուսանողների գիտելիքները տեսական մանկավարժության վերաբերյալ, հասկանալ, թե որանքո՞վ են ընկալվել մանկավարժության հիմնական և ընդհանուր դրույթերը:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Աղուզումցյանն էլ ընդգծեց, որ տարեվերջում կազմակերպված խաղ-վիկտորիան յուրատեսակ ամփոփիչ դաս-ստուգատես էր, որի համար նախադեպ էր դարձել տարիներ առաջ ԿՀՍ-ի ֆակուլտետում իր կողմից կազմակերպված խաղ-օլիմպիադան:
Ձեռնարկին ներկա էին նաև Ներսես Մեծի անվան № 124 դպրոցի աշակերտները, ովքեր իրենց գեղեցիկ ողջույնով ամփոփեցին խաղ-վիկտորինան.հենց այս դպրոցում են ԿՀՍ-ի ֆակուլտետի ուսանողներն անցկացրել իրենց մանկավարժական շարունակական պրակտիկան: