Օրերս կայացավ «Արտավազդ-2022» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:
Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Քրիստինե Պողոսյանը մրցանակաբաշխությանն «Արտավազդ» մրցանակի արժանացավ «Լավագույն թատերագիտական հոդված» անվանակարգում` «Հաջողված թռիչք» հոդվածի համար:
Ի դեպ, այս անվանակարգն առաջին անգամ է ներկայացվում մրցանակաբաշխությանը. Մանկավարժականի դասախոս Քրիստինե Պողոսյանը, փաստորեն, «Լավագույն թատերագիտական հոդված» անվանակարգի առաջին մրցանակակիրն է:
www.old.aspu.am-ի հետ զրույցում Քրիստինե Պողոսյանը նշեց, որ բազմիցս գրել է թատերագիտական հոդվածներ, սակայն նման մրցանակի առաջին անգամ է արժանանում:
«Ինձ համար մեծ պատիվ է նման մրցանակին արժանանալը: Կրկնակի պատվաբեր է, որ հոդվածը մրցանակաբաշխությանն է ներկայացրել Հայաստանի Թատերական գործիչների միությունը»,-հավելեց Մանկավարժականի երկարամյա դասախոս Քրիստինե Պողոսյանը:
Հավելենք, որ «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 21-րդ անգամ:
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է Քրիստինե Պողոսյանին, մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ։