ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բարի՜ գալուստ, Մանկավարժական․․․
29.08.2023
Բարի՜ գալուստ, Մանկավարժական․․․

Մանկավարժական համալսարանը 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսերի ուսանողներին կդիմավորի սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը։

1-ին կուրսեցիների դասերի ժամանակացույցը` ըստ ֆակուլտետների՝

Բանասիրական ֆակուլտետ՝ ժամը՝ 09․15-ին (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ՝ 305 լսարան),

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ՝ ժամը՝  09․30-ին (հասցե` Տիգրան Մեծի 17, 4-րդ հարկ՝ 409 լսարան),

Սկզբնական կրթության ֆակուլտետ՝ ժամը 09․30-ին (հասցե`Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Կարմիր դահլիճ),

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ՝ ժամը 09.30–ին (հասցե՝ Խանջյան 5, 6-րդ  հարկ, 603 լսարան),

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ՝ ժամը 10․00-ին (հասցե՝ Խանջյան 5, 7-րդ հարկ՝ 713 լսարան),

Օտար լեզուների ֆակուլտետ` ռուսաց լեզու և գրականություն՝ ժամը 09.30-ին, անգլերեն լեզու և գրականություն, գերմաներեն լեզու և գրականություն՝ ժամը 12.00-ին՝ ( հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ, 114 լսարան),

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ ժամը 09․30-ին (հասցե՝ Խանջյան 5, 4-րդ հարկ՝ 412 լսարան),

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ՝ ժամը 09․00-ին (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 2-րդ հարկի ճեմասրահ-ցուցասրահ),

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ՝ ժամը 09․30-ին (հասցե՝ Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ՝ 317 լսարան),

Կուլտուրայի ֆակուլտետ՝ ժամը 09․30-ին, (հասցե՝ Ալեք Մանուկյան 13ա, 1-ին հարկ, ֆակուլտետի դահլիճ) ։

Նշենք, որ դասացուցակներն առաջիկայում կտեղադրվեն նաև բուհի պաշտոնական կայքի` www.old.aspu.am-ի Ֆակուլտետներ բաժնի «Ուսանողի անկյուն»  ենթաբաժնում: