ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին դպրոցականները
12.04.2016
Մանկավարժականում էին դպրոցականները

Մանկավարժական համալսարանն այսօր հյուրընկալել էր Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմանական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտներին, ուսուցիչներին:

Հյուրերը եղան թանգարանում, ծանոթացան բուհի ժամանակագրությանը, պատմությանը, անվանի շրջանավարտներին և ունկնդրեցին Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ուղերձը, ապա իրենց տպավորությունները գրառեցին հուշամատյանում՝ նշելով, որ հետաքրքիր և ուսուցողական բովանդակությամբ այցը կնպաստի նաև մասնագիտական կողմնորոշման հարցում. արդեն գիտեն, թե ՀՊՄՀ-ն կրթության լավագույն որակ ապահովելու համար ինչ սկզբունքներով է առաջնորդվում:

Դասղեկ Հռիփսիմե Գևորգյանը տարիներ առաջ է եղել բուհում, հաճելիորեն զարմացած է՝ համալսարանը բարեկարգվել է, գեղեցկացել. առաջընթացը չնկատել հնարավոր չէ:

«Պատանեկան այս տարիներին երեխաների մեծ մասն ուզում է բժիշկ կամ մանկավարժ լինել, սակայն տարիները ընթացքում փոխվում են պահանջները, մտածելակերպը և նրանցից քչերն են գնում նախապես մտածված ուղղությամբ»,- old.aspu.am-ի հետ զրույցում նկատեց ուսուցչուհին և հավելեց, որ մասնագիտական կողմնորոշման շրջանակներում աշակերտները հաճախ են այցելում տարբեր հաստատություններ, ծանոթանում ամենատարբեր մասնագիտությունների գաղտնիքներին:

9-րդ դասարանի աշակերտ Լիպարիտ Թամազյանը Մանակավարժական համալսարանում առաջին անգամ չէ, սակայն թանգարան և գրադարան ցանկություն ուներ դասընկերների հետ գալ:

Ապագա իրավաբանն ու դասընկերները տպավորված են բուհի 90-ամյա պատմությամբ ու ներկայով և լիահույս, որ իրենցից շատերը կընտրեն Մանակավարժականում սովորելու ուղին:

Նշենք, որ Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմանական դպրոցի աշակերտները եղան նաև բուհի գիտական գրադարանում, շրջեցին ֆակուլտետներում, դիտեցին ՀՊՄՀ-ի մասին պատմող ֆիլմ: