Հունիսի 21-ին Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ ESPAQ /Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում/ ծրագրի շրջանակներում Իտալիայի, Իսպանիայի և Ռումինիայի գործընկեր համալսարանների աշխատակիցներն այցելեցին Մանկավարժական համալսարան:
Հանդիպման ընթացքում Միջազգային բաժնի աշխատակից Ռաիսա Ավետյանն օտարերկրյա հյուրերին ներկայացրեց բուհի կառուցվածքը, միջազգայնացման գործընթացը՝ որպես բուհի առաջնային և ռազմավարական ուղղություն:
Կրթության բարեփոխումների և որակի վարչության ավագ մասնագետ Աննա Հախումյանը ներկայացրեց ՀՊՄՀ-ում որակի ապահովման գործընթացը, ոլորտում իրականացված բարեփոխումներն ու հավատարմագրման գործընթացը, դրանցում ուսանողների ներգրավվածությունը:
Էլեկտրոնային ուսուցման բաժնի ղեկավար Անուշ Սարգսյանը խոսեց էլեկտրոնային ուսուցման համակարգի կառուցվածքի, յուրահատկությունների, կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև անդրադարձավ էլեկտրոնային ուսուցմանը՝ որպես ուսանողին մատուցվող հավելյալ ծառայություն:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Ալինա Պողոսյանը, ով նախորդ տարվա հոկտեմբերին մասնակցել Էր Իտալիայի Մաչերատա համալսարանում անցկացված վարժանքներին, ինչպես նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Եվդոկիմովան: Վերջինս հունիսին ESPAQ ծրագրի շրջանակներում ուսանողական փորձի փոխանակման նպատակով Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցացիայի պատվիրակության կազմում այցելել էր Լեհաստանի Վրոցլավ քաղաք և ծանոթացել տեղի համալսարաններում որակի ապահովման գործընթացներին, ուսանողներին մատուցվող ծառայություններին:
Ի դեպ, հունիսի 22-ին մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում տեղի ունեցավ նաև հայաստանյան բուհեր այցի արդյունքների քննարկում և ամփոփում, որին մասնակցում էին ՀՊՄՀ-ի աշխատակիցներ Ռաիսա Ավետյանը, Աննա Հախումյանն ու Սաթենիկ Կուզանյանը: Քննարկման ընթացքում եվրոպացի գործընկերներընուսանողներին մատուցվող ծառայությունների գործընթացում նշեցին հատկապես ՀՊՄՀ-ի կատարած աշխատանքը: