ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում են հույն գործընկերները
17.06.2025
Մանկավարժականում են հույն գործընկերները

Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում Մանկավարժական համալսարանում են Աթենքի «Պանթեոն» քաղաքական և հասարակագիտական գիտությունների համալսարանի ներկայացուցիչները` Քաղաքագիտության և պատմության բաժնի պրոֆեսորներ Քրիսուլա Միցոպուլուն, Այկատերինի Պապամելետին, ինչպես նաև Հանրային կառավարման բաժնի պրոֆեսոր Էվանջելիա Պլեմմենուն։ Կրթական կառույցները համագործակցում են նախորդ տարվանից։

Հանդիպմանը ընթացքում հայ և հույն գործընկերները միմյանց ներկայացրին կրթական հաստատությունները, գործունեության հիմնական ուղղությունները, գործող մասնագիտությունները, կրթական համակարգի առանձնահատկությունները։

Կողմերը նաև կիսվեցին միջազգային ոլորտում իրենց փորձառությամբ, հանդես եկան հնարավոր համագործակցության վերաբերյալ առաջարկներով։

Հանդիպմանը ներկա էին նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողներ Ալեքսիա Մնացականյանն ու Հասմիկ Ավագյանը։ Վերջիններս Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում կրթությունը շարունակելու հնարավորություն են ունեցել Աթենքի «Պանթեոն» քաղաքական և հասարակագիտական գիտությունների համալսարանում։ Նրանք իրենց եռամսյա ուսումնառության վերաբերյալ փորձն ու կրթական համակարգում առկա տարբերությունները ևս ներկայացրին։