ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Անատոլի Վերշիկը
09.09.2016
Մանկավարժականում էր  Անատոլի Վերշիկը

Օրերս  Սկզբնական կրթության ֆակուլտետի  ուսանողներն ու դասախոսները հյուրընկալել էին Սանկտ Պետերբուգի  համալսարանի պրոֆեսոր, Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիուտի  լաբորատորիայի  վարիչ, հանրահաշվի, ֆունկցիոնալ անալիզի և հավանականությունների տեսության ասպարեզում համաշխարհային  ճանաչում ունեցող պրոֆեսոր Անատոլի Վերշիկին:

Պրոֆեսորը հանդես եկավ  «Մաթեմատիկական կրթության կարևորությունը անձի ընդհանուր զարգացման հարցում»  թեմայով դասախոսությամբ:

Բանախոսն անդրադաձավ  մաթեմատիկայի դասավանդման  մի շարք հարցերի, մասնավորապես՝ մաթեմատիկայի պատմության կարևորության, շրջապատող աշխարհում մաթեմատիկայի դերի, դպրոցում մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդների մշակման անհրաժեշտությանը,  անցյալի փորձը ուսումնասիրելու, ինչպես նաև  մաթեմատիկական գիտության զարգացման ժամանակակից միտումներին:

Դասախոսությունը  մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում. պրոֆեսորը պատասխանեց  մասնակիցների հարցերին։