ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը
17.03.2016
Մանկավարժականում էր Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Այցի ընթացքում հյուրը եղավ բուհի թանգարանում, ծանոթացավ համալսարանի պատմությանն ու ժամանակագրությանը, եղավ նաև Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիայում, Ռադիո Ֆամայում և Գրադարանում:

Շրջայցից տպավորված՝ թանգարանի տպավորությունների գրքում դեսպանը գրառել էր. «Շնորհակալ եմ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ թանգարանում չափազանց հետաքրքիր շրջայցի համար։ Ես շատ տպավորված եմ համալսարանի պատմությունից, բազմաթիվ այլընտրանքներից և գործունեության ոլորտներից»։