ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր գրող Լիպարիտ Սարգսյանը
24.11.2015
Մանկավարժականում էր գրող Լիպարիտ Սարգսյանը
Սկզբնական կրթության ֆակուլտետի Գրական ակումբի ղեկավար Եվա Մնացականյանի նախաձեռնությամբ ուսանողներն հյուրընկալել էին բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանին:
 
Գրական ակումբի անդամները ներկայացրին հեղինակի հատկապես մանկագրության ժանրի ստեղծագործությունները՝ ցերեկույթը հարստացնելով նրա գրվածքների ասմունքով, երգ ու պարով:
    
Գրական ակումբի ղեկավար Եվա Մնացականյանը շնորհակալություն հայտնեց գրողին՝ հյուրնկալվելու և գրական ժառանգության համար՝ վստահեցնելով, որ դրանցում յուրաքաչյուրը գտել է իր մանկությունը:
 
 «Մանկություն՝ տաքություն, միամտություն, ճոճանակի ձայն և այլն, որ բոլորի մոտ կարծես տարբեր է, սակայն նույնն է միայն մի բան՝ մաքրություն, որ համեմում է բոլորի մանկությունը»,-նշում են ապագա մանկավարժները և վստահեցնում, որ կյանքի երկարուձիգ ճանապարհին մշտապես կհիշեն և կառաջնորվեն գրողի խորհուրդներով, մարդ լինելու և մնալու բանաձևով:
  
Ցերեկույթի ընթացքին լռությամբ հետևող հեղինակը ավարտին միայն խոստովանեց՝ այդ լռության մեջ հիշողություններ էին, որ փորձում էր ողջ ընթացքում բազում թելերով անցյալը կապել ներկայի հետ: 
 
Լիպարիտ Սարգսյանը վստահեցրեց՝ մանկական յուրաքանչյուր սետղծագործություն սկիզբ է առել իր երեխաների և թոռների հետ կենդանի շփումից. «Երեխաները դրախտում ապրող այն էակներն են, որ ուղիղ և անկողմնակալ կարծիք ունեն: Նրանց հետ աշխատելիս համոզվել եմ՝ նրանք լավն ավելի ճիշտ են նկատում»,-նշեց երեխաների հետ աշխատանքում փորձառու գրողն ու ապագա մանկավարժներին հորդորեց երեխաների հետ կենդանի շփումից դասեր քաղել. կյանքը միշտ էլ նյութ է տալիս: