ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը հյուրընկալել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Հակոբ Ասլանյանին, որը նաև Մանկավարժականի շրջանավարտ է:
Հանդիպման ընթացքում երկխոսություն ծավալվեց կրթական խնդիրների, մասնավորապես՝ Սփյուռքի ուսուցիչների պատրաստության և արևմտահայ կրթության հեռանկարների շուրջ:
Կենտրոնի տնօրեն, Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ընդգծեց՝ այդ ուղղությամբ բուհը գործնական քայլեր է ձեռնարկել:
Հակոբ Ասլանյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու կրթական նախաձեռնություններին: