Մանկավարժական համալսարանն այսօր հյուրընկալել էր Կիևում Հարավաֆրիկյան Հանրապետության փոխդեսպան Վիշ Բադալին:
Հյուրը եղավ բուհի պատմության թանգարանում, ծանոթացավ մեր երկրում ամենամեծ մանկավարժական դարբնոցի պատմությանն ու ժամանակագրությանը:
«Ուշագրավ է հատկապես այն, որ համալսարանը հարմարեցված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցողներին, ինչը կենսական նշանակություն ունի ուսանողների և նրանց կրթության գործում»-թանգարանի տպավորությունների մատյանում գրել է փոխդեսպանն ու շնորհակալություն հայտնել հյուրընկալության և հետաքրքիր շրջայցի համար:
Վիշ Բադալն այցի ընթացքում հանդիպել է նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ: