ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի կազմակերպած հանրահռչակ պրոֆեսորների մասնակցությամբ հանրային դասախոսությունների շարքն ամփոփեց Վաշինգտոնի Վիլսոնի կենտրոնի հանրային քաղաքականության փորձագետ, պրոֆեսոր Էմի Աուստին Հոլմսը:
Պրոֆեսորը մեր երկիր է ժամանել մասնակցելու «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
Բանախոսը Մանկավարժականում ներկայացրեց «Թուրք-քրդական հակամարտության փոխակերպումը 2015 թվականից սկսած և դրա ազդեցությունը Հյուսիսային Սիրիայի հայերի և ասորիների վրա» խորագրով դասախոսությունը:
Իր ելույթում Էմի Աուստին Հոլմսն անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ Սիրիայի՝ կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվելուն, թուրք-քրդական հակամարտություններին, նաև խնդրո առարկա շրջանների ժողովրդագրական և ցեղագրական պատկերի մասին:
Բանախոսը խոսեց նաև տեղի հայերի դիրքորոշման, հարկադրված ինքնապաշտպանական կազմավորումների, Թուրքիային ապասվող սպառնալիքների մասին:
Դասախոսության ավարտին ծավալվեց թեմայի վերաբերյալ շահագրգիռ հարց ու պատասխան: