Օրերս Մանկավարժական համալսրանում հյուրընկալվել էր IFES հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնը: Հյուրը ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար ներկայացրեց «Մատչելիություն և քաղաքական ներառում» խորագրով դասախոսությունը:
«Մատչելիություն և քաղաքական ներառում» բաղադրիչը «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի մի մասն է. իրականացվում է ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետին փոխանցվեց «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի (IFES) ստեղծած մատչելիության գործիքները: Դրանք կկիրառվեն դասապրոցեսում՝ որպես ուսումնօժանդակ նյութեր:
Կողմերը վստահեցրին՝ համագործակցությունը կշարունակվի՝ ընդլայնելով գործընկերությունը: