ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում երկրի գիտական ներկայացուցիչները, մտավորականությունը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը միանում է այդ առթիվ հնչած շնորհավանքներին.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հրաշալի հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Վստահորեն կարող եմ ասել, որ Ձեր ամեն օրը հայրենի գիտության ու կրթության գործին անշահախնդիր նվիրումի տուրք է: Ձեր կենսագրությունը հանրապետության մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի, Բյուրականի աստղադիտարանի, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, և ընդհանրապես հանրապետության գիտակրթական առաջընթացի բազմաբեղուն պատմության մեջ է:
Տարիներ շարունակ որպես համալսարանների միջազգային և համաեվրոպական խորհուրդների լիիրավ անդամ և Հայաստանի պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ՝ անուրանալի ծառայություններով նպաստել եք Հայաստանի գիտակրթական ոլորտի ինտեգրմանը միջազգային կառույցներին, իրականացրել գիտամշակութային և ուսումնակրթական տարբեր ծրագրեր:
80-ամյա հոբելյանը գեղեցիկ առիթ է ՝ արժևորելու այդ ճանապարհը, կրկին թերթելու Ձեր կենսագրության հարուստ ու հետաքրքիր էջերը և հպարտանալու Ձեր ակնառու հաջողություններով:
Շնորհավորում եմ և մաղթում նոր հաջողություններ, երջանկություն և բարօրություն՝ հանուն հայրենական գիտության ասպարեզում նոր ձեռքբերումների:
ՌԵԿՏՈՐ՝ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ