Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվեց «Անցյալն ապագայի աչքերով» խորագրով մանկական ցուցահանդես:
Ձեռնարկն անցկացվում էր «Մշակութային միջոցառումների կազմակերպում» առարկայի շրջանակներում, որը նախաձեռնել էին ֆակուլտետի ուսանողներ Վարդուհի Գրիգորյանն ու Տաթև Հարությունյանը՝ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի դասախոս Մանե Մկրտչյանի ղեկավարմամբ:
Ցուցահանդեսում ներկայացված էին Շահումյան գյուղի Մշակույթի տան նկարչական խմբակի սաների աշխատանքները:
«Մանրանկարը հայ ինքնության կարևորագույն ցուցիչներից է, իսկ յուրաքանչյուր հայ, իր գոյության հարատևման համար, առաջին հերթին պետք է պահպանի իր ինքնությունը: Ցուցահանդեսը ևս մեկ փորձ է՝ այդ ինքնության փոխանցման և պահպանման ճանապարհին»,- բացմանը նշեց ՀՊՄՀ ուսանող, խմբակի ղեկավար Տաթև Հարությունյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը: