Մանկավարժական համալսարանի նորաբաց «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնն օրերս հյուրընկալեց Երևանի մի շարք բարձրագույն ուսումնական հասատությունների ուսանողների:
Վերջիններս մասնակցեցին կլոր սեղան-քննարկմանը, կիսվեցին ռուսագիտության և ռուսաց լեզվի դասավանդման վերաբերյալ իրենց հմտություններով:
ՀՊՄՀ-ի ուսանողները հանդիպման ընթացքում ներկայացրին հարազատ բուհի գործունեությունը, ֆակուլտետները, մասնագիտությունները, ապա հանդես եկան մասնագիտական զեկուցումներով, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: