ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեց ֆրանսախոս երիտասարդների փառատոնին
28.04.2016
Մասնակցեց ֆրանսախոս երիտասարդների փառատոնին

Ապրիլի 11-15-ը Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժություն բաժնի մագիստրոս Անուշ Սարգսյանը ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մասնակցեց Բուխարեստում կայացած ֆրանսախոս երիտասարդների փառատոնին:

Փառատոնի նպատակն էր մեկ գաղափարի շուրջ համախմբել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 17 երկրի 70 ուսանողների, ինչպես նաև երիտասարդների միջև ստեղծել միջմշակութային հաղորդակցության հարթակ:

«Հնարավորություն ընձեռվեց մասնակցելու երիտասարդությանը հուզող հարցերի, արտերկրում կրթությունը շարունակելու, կարիերայի, մասնագիտական աճի վերաբերյալ կազմակեպված դասախոսություններին և քննարկումներին»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Անուշ Սարգսյանն ու կարևորեց լեզուների ուսումնասիրությունը. նման միջացառումներին մասնակցելը լեզվական հմտությունները զարգացնելու լավագույն ձևերից է:

«Մշակութային երեկոների ընթացում /«Իմ երկրի գույները»/ հայաստանյան պատվիրակը ներակայացրեց հայկական մշակույթը, ծանոթացավ այլ երկրների մշակույթին ևս:

Չնայած գերհագեցած օրակարգին՝ մասնակիցներն այցելեցին նաև Բուխարեստի պատմական ու մշակութային մի քանի կենտրոններ. «Հատկապես տպավորիչ էր այցելությունը 17-րդ դարում կառուցված Կոտրոչենի թագավորական պալատ և թանգարան (Cotroceni Palace & Museum)»,- նշեց ՀՊՄՀ-ի ուսանողը: