ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեց Համաշխարհային երիտասարդական փառատոնի
12.03.2024
Մասնակցեց Համաշխարհային երիտասարդական փառատոնի

Մարտի 1-7-ը ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ Հովհաննես Սարգսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցեց Համաշխարհային երիտասարդական փառատոնի։

ՌԴ Սոչի քաղաքում կայացած փառատոնը մեկ հարթակում համախմբել էր աշխարհի շուրջ 190 երկրներից ժամանած 18֊35 տարեկան՝ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտների շուրջ 2000 ներկայացուցիչների։

Փառատոնը շարունակվում է․մասնակիցներն, այդ թվում՝ Հովհաննես Սարգսյանը, հնարավորություն են ստացել մասնակցել նաև ռեգիոնալ ծրագրին։ Երիտասարդներն այցելել են Մոսկվայի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, իսկ մարտի 12-16-ը կմեկնեն ՌԴ տարբեր մարզեր։

Համաշխարհային երիտասարդական փառատոնի վերջին փուլում Չելյաբինսկում Հովհաննես Սարգսյանը կներկայացնի Հայաստանն ու Մանկավարաժական համալսարանը։