Օրերս Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսներ Ժ. Խաչատրյանը, Ս. Հովսեփյանը, Վ. Վարդանյանը Արարատի մարզի մի շարք ուսանողների հետ ուղևորվեցին քաղաք Մասիս՝ մասնակցելու ամանորյա միջոցառումներին:
Միջոցառումը կազմակերպել էին ԱՖՖԱ-ն՝ տնօրեն Գագիկ Ադիբեկյան, «Մասիսի զարգացման հիմնադրամ»-ը՝ ղեկավար՝ Ստեփան Հովհաննիսյան, Մասիսի քաղաքապետարանը:
ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետին տրամադրվել էր հատուկ տաղավար՝ տարածքը զարդարելու և բուհը ներկայացնելու համար:
«Կերպարվեստի դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում կատարված ստեղծագործական աշխատանքներով ուսանողները հանդես եկան «Ստեղծագործենք բնական հումքով» խորագրով դեկորատիվ բնույթի աշխատանքներով:
Միջոցառման ընթացքում կազմակերպված տարաբնույթ մրցույթների հաղթողներին տրվեցին ՀՊՄՀ-ի մասին ներկայացնող գրքույկներ և օրացույցեր, ուսանողների ձեռագործ աշխատանքներ: