Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:
Օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանին կից մշակույթի կենտրոնում Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Գրիգորյան ընտանիքի նախաձեռնությամբ անցկացվեց բարեգործական միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին հաշմանդամություն ունեցող երեխաներ, նրանց ծնողները, մասնագետներ Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրից, «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնից, «Արև» ՀԿ-ից , այլ կենտրոններից, դպրոցներից։
Ի դեպ, միջոցառումը դարձել է ավանդական և անցկացվում է արդեն 4-րդ տարին, իսկ Մանկավարժական համալսարանը ձեռնարկին միացել է առաջին անգամ: Միջոցառման կազմակերպիչներից Լիպարիտ Գրիգորյանը նկատում է, որ միջոցառման թիմը տարեցտարի համալրվում է և յուրաքանչյուր հերթական ձեռնարկի կազմակերպչական աշխատանքներում ներգրավվում են բարի և պատրաստակամ ավելի շատ անձինք:
Նշենք, որ միջոցառման աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները նվերներով: